Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Անուղղակի ճանապարհ

Անուղղակի ճանապարհ
28.04.2025 | 00:00

Ամայի վայրերով, փոշոտ ճանապարհներով, անտառների միջով, լեռների վրայով, ձորերի միջով` Ես առաջնորդում եմ հոգիներին:

Առաջնորդությանը մշտապես ուղեկցում է նաև օգնող ձեռքը:

Իրոք փառավոր բան է, հետևել սիրելի Վարդապետին: Բայց պիտի իմանաք նաև այս, որ տարբեր ճանապարհները բնավ էլ չեն նշանակում տարբեր ուսուցումներ:

Մենք փնտրում ենք կորած ոչխարը, երկնքի արքայությունը բերելով բոլորովին անծանոթ վայրեր: ՈՒրեմն իմացեք, որ դուք ընկերանում եք Ինձ, Իմ որոնումների ընթացքում, հոգիների հետքերով գնալու, Իմ անվերջ փնտրտուքի ժամանակ:

Հոգիներն առաջնորդելիս նպատակ չունեք բնավ ընտրել դժվարին ու հոգնեցուցիչ ճանապարհներ, մեր միակ նպատակը հոգիներ փրկելն է:

Գիտեմ նաև, որ դուք միշտ չէ, որ կարող եք նկատել այն հոգին, որ մենք ենք փնտրում:

Դիտվել է՝ 2381

Մեկնաբանություններ